Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը
08.07.2018 | 23:36

Երևանում սկսվեց «Ոսկե ծիրան» ֆիլմերի միջազգային փառատոնը: 15-րդ անգամ:
Խաղարկային ֆիլմերի ժյուրին նախագահում է իրանցի օսկարակիր ռեժիսոր Ասղար Ֆարհադին: Ժյուրիի կազմում են անգլիացի կինոռեժիսոր և օպերատոր Լարի Սմիթը, որ երկար տարիներ աշխատել է Սթենլի Կուբրիկի հետ և Բեքի Փրոբստը, որ 2014-ից Եվրոպական կինոշուկայի նախագահն է:

Փառատոնը կբացվի Ռոբեր Կետիկյանի «Առանձնատունը» ֆիլմով: Փակման ֆիլմը Թերի Գիլիամի «Դոն Կիխոտին սպանողը»-ն է: Փառատոնի պատվավոր հյուրերն են օսկարակիր Դարեն Արանովսկին և «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր Ջանֆրանկո Ռոզին, ում ֆիլմերը կներկայացվեն «Հետահայաց ցուցադրությամբ»:

Դիտվել է՝ 2468

Մեկնաբանություններ